Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
Ադրբեջանը սատարում է Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և աջակցում է դրա դեմ պայքարի միջազգային ջանքերին: Այդ կապակցությամբ, մենք վստահ ենք, որ ինչպես թուրքական կողմն է հայտարարել, իրականացվող օպերացիան ծառայում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում ահաբեկչության ռիսկի վերացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, խաղաղության և համաձայնության ապահովմանը»,- ասված է հայտարարությունում:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Նպատակը, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է կողմ և ո՞վ՝ դեմ. Թուրքական մամուլն անդրադարձել է ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին
- Թուրքերը փորձում են քրդերին զրկել ջրամատակարման համակարգից
- Նորվեգիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
- Թրամփ. ԱՄՆ-ը կարող է շատ խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
- Թուրքիան առաջին կորուստն է ունեցել Սիրիայում
- Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
- Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
- Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հարևան երկրների համար
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
- ԱԳՆ. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին