Ֆրանսիացի քաղաքապետը կոչ է անում Մակրոնին՝ Ֆրանսիային ներագրավել Արցախի միջազգային ճանաչման գործում
Այսօր Ստեփանակերտում կկայանա Արցախի բարեկամների համաժողովը, որին մասնակցելու են Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի ներկայացուցիչներ, պատվիրակություններ, որոնց թվում է նաև Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությունը։
Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի փոխնախագահ, Բուրգ-լես-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով Ֆրանսիային ներագրավել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում։
«Իմ մեկնելուց առաջ ես պարզապես կոչ եմ անում Ֆրանսիայի Հանրապետության նախագահին՝ Ֆրանսիային ներագրավել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում: Եվ չնայած իմ դեմ Ադրբեջանի սպառնալիքներին՝ ես հաստատում եմ Էմանուել Մակրոնին իմ ուղևորությունը Արցախ՝ արցախցիների հանդեպ իմ ստանձնած պարտավորությունների և իմ ունեցած արժեքներին համապատասխան, որոնք միավորում են Ֆրանսիային և հայերին, որին մենք չենք կարող դավաճանել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարլեն Մուրիեն ու հրապարակել Մակրոնին ուղղված նամակը։
Մարլեն Մուրիեն գրել է, որ ելույթ է ունենալու Արցախի Հանրապետության խորհրդարանում ՝ նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ:
«Ես կխոսեմ՝ հիշեցնելու այն ամուր կապերը, որոնք հինգ տարի շարունակ ունեն Բուրգ-լե-Վալանսը և Շուշին: 2014-ի հոկտեմբերին իմ գործընկեր Արծվիկ Սարգսյանի հետ ստորագրվեց բարեկամության կանոնադրություն՝ վավերացնելու երկու ժողովուրդների համար ընդհանուր և խաղաղության և մարդկության արժեքները: Բարեկամությունը չի կարող չեղարկվել, այն ապրում է»,-գրել է Մուրիեն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի դատարանները չեղարկեցին Ֆրանսիայի ու Արցախի քաղաքների միջև կնքված բարեկամության համաձայնագրերը՝ Ադրբեջանի բողոքների պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին