«Հրապարակ». Մանդատը՝ որպես վոյաժների ուղեգիր
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսակետ կա, որ Դուք ամենաշրջագայող` գործուղումների մեկնող պատգամավորն եք «Իմ քայլը» ֆրակցիայում, ինչից Ձեր ֆրակցիայի անդամները շատ նեղված են. ինչո՞ւ է այդպես ստացվել՝ հարցրինք պատգամավոր, Ֆեյսբուքում մամուլի դեմ բացասական գրառումներ անող Անուշ Բեղլոյանին, ով ժամանակին «Արմենտելի» մամուլի խոսնակն էր: «Իմ բոլոր գործուղումները, բացառությամբ մեկի, եղել են պաշտոնական պատվիրակությունների կազմում, այդ պատճառով ԱԺ պաշտոնական կայքում իմ գործուղումներն են ավելի շատ երևում»:
Նաև ասում են․ քանի որ Դուք համարվում եք Արարատ Միրզոյանի մտերիմը, իսկ նրան չհաջողվեց Ձեզ դարձնել եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, փորձում է գործուղումներով կոմպենսացնել այդ «բացը»։ «Տեսակետը թողնում եմ այդ ասողների խղճին. կոմպենսացիայի որևէ կարիք չկա, ես կայացած մարդ եմ` ե՛ւ պաշտոններ եմ ունեցել, ե՛ւ երկար ճանապարհ եմ անցել, կայանալու անհրաժեշտություն չունեմ»: Բոլոր դեպքերում, «Իմ քայլում» ոչ միայն գործուղումների, այլև մի շարք այլ հարցերի առնչությամբ բավականին լուրջ հակամարտություն կա։ «Տեղի է ունենում նորմալ քաղաքական պրոցես. առողջ քննարկումների արդյունքում իրականացվում է արդյունավետ աշխատանք»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում