«Հրապարակ». ԱԺ-ն մերժեց ԼՀԿ թեկնածուին «լուսավոր կենսագրություն չունենալու» պատճառով
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում նախօրեին մերժել են Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված ԼՀԿ թեկնածու Կարեն Սարգսյանին։ Իշխանական պատգամավորների կարծիքով՝ թեկնածուն լուսավոր կենսագրություն չունի և արժանի չէ այդ պաշտոնին։
Նա աշխատել է ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2000-2001 թվականներին, եղել է ՊԵԿ վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ Պետական գնումների գործակալությունում աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչն է։ Տասնօրյա ժամկետում խմբակցությունները նոր թեկնածու պետք է ներկայացնեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում