«Փաստ». Տարօրինակ գաղափարներ իշխանության ներսում
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո հաճախ են առաջ քաշվում նախկիններին անխտիր «պատասխանատվության ենթարկելու», «ունեզրկելու», «գույքը պետականացնելու» և նմանօրինակ այլ գաղափարներ, որոնք գեներացվում են հասարակական կարծիքի ձևավորման մեջ։ Օրերս էլ «Փաստ» թերթին մի ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել. պարզվում է՝ իշխանության շարքերում մի քանիսը հանդես են եկել առաջարկությամբ, ըստ որի՝ անհրաժեշտ է վերանայել նախկին նախագահների ու դեսպանների պետական կարգավիճակի հարցը։
Այսինքն, ըստ մեր աղբյուրների, առաջարկվում է նախկին նախագահներին չտրամադրել պետական պահպանությունով վերապահված համապատասխան անվտանգություն, ինչպես նաև պետական միջոցներով սպասարկվող առանձնատուն ու ծառայողական մեքենա, նրանց, ինչպես նաև նախկին դեսպաններին զրկել բոլոր արտոնություններից։ Կամ՝ գոնե սրացից մի քանիսը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս թեման միանշանակ չի ընդունվել իշխանական վերնախավի կողմից՝ գոնե այս պահի դրությամբ դա գնահատելով անհեթեթ ու վտանգավոր նախաձեռնություն:
Այդուամենայնիվ, դա չի խանգարել տարբեր «խողովակներով» հանրության շրջանում «սլիվներ» նետել՝ այդ գաղափարի հետ աստիճանաբար մարդկանց «հաշտեցնելու» նպատակով:
Ավելին, վերջերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկի միջոցով նույնիսկ կոչ էր հնչել «կոչումնազրկել» նախկին երեք նախագահներին: Բուն ձևակերպումն ինքնին իրավաբանորեն պարզապես զավեշտալի է, սակայն իմաստն, ըստ էության այն է, ինչի վերաբերյալ գաղափարը ոմանք փորձում են տարածել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում