Աննա Հակոբյանը Ժնևում ներկա կգտնվի շվեյցարական Կարմիր խաչ-ի բարեգործական երեկոյին
Վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական
հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյան հոկտեմբերի 11-ին կմեկնի
Շվեյցարիայի համադաշնություն։
Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցելու է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։
Այցի շրջանակում տիկին Հակոբյանը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից եկեղեցու հիմնադրման 50- ամյակի կապակցությամբ տրվող Սուրբ պատարագին։ Աննա Հակոբյանը կայցելի նաև Լոզանի «Ecole hôtelière de Lausanne» դպրոց, կհանդիպի դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակին և գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսին։