ԲԴԽ-ն արտագնա նիստ է անցկացրել
Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին արտագնա նիստ է գումարել Լոռիում։ Այցի նպատակն է եղել տեղում հանդիպել դատարանի կազմի հետ և ծանոթանալ դատարանի խնդիրներին:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը շեշտել է, որ կարևորում են դատավորների հետ նման հանդիպումները, անկաշկանդ շփումները և Խորհրդի հետ ակտիվ, անմիջական համագործակցությունը: Նա միաժամանակ ընդգծել է, որ հանրային ընկալման տիրույթում դատարանի հեղինակությունն օբյեկտիվորեն նույնացվում է ոչ միայն դատավորի, այլև դատարանի բոլոր օղակների արդյունավետ աշխատանքի հետ: Ուստի, դատարանի հեղինակության հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևոր բաղադրիչները պետք է լինեն ինչպես դատավորների կողմից կայացված որակյալ դատական ակտերը, այնպես էլ դատական ծառայողների, դատարանների գրասենյակների աշխատակիցների, դատական կարգադրիչների արդյունավետ արհեստավարժ ու հետևողական աշխատանքը:
ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ուղեկցությամբ, շրջայց են կատարել նաև Վանաձորի նստավայրում, ծանոթացել դատարանի աշխատանքների կազմակերպման գործընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան