Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է անցկացրել Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ուսանողների համար
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ է հանդես եկել Երիտասարդ առաջնորդների միջազգային “BuissUp” դպրոցի մասնակիցների առջև: Ունկնդիրները՝ 20-30 տարեկան, տարբեր երկրներից ժամանած 70 մասնակիցներ են եղել:
Անդրեյ Պյատախինը երիտասարդների հետ կիսվել է իր հաջողության պատմությամբ՝ խոսելով կարիերայի և անձնային աճի մասին: Աշխատանքային փորձ ունենալով տարբեր քաղաքներում և երկրներում՝ Beeline-ի ղեկավարն ընդգծել է ինտեգրման, նոր մշակույթի ընդունման և դրանում աշխատելու կարողության կարևորությունը: Նա նաև խոսել է այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր առաջնորդին ու հաջողակ մենեջերին:
«Մասնագիտական հմտությունների կատարելագործման հարցում ձեր հիմնական օգնականներն ու ուսուցիչներն են ձեր գործընկերները, ղեկավարներն ու ենթակաները: Ամեն օր նոր հավակնոտ նպատակներ դրեք ձեռ առաջ և ձգտեք հասնել դրանց` դառնալով ավելի լավը, քան երեկ: Չկան անհասանելի նպատակներ, կարևոր է չվախենալ պարտություններից, այլ ուրախությամբ ընդունել դրանք որպես անգնահատելի փորձ, վերլուծել և եզրակացություններ անել: Հենց սա է հաջողության գաղտնիքը», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը շնորհակալական խոսք է ուղղել պատանիներին և արտասահմանցի հյուրերին. «Կարևորն այն է, որ հենց երիտասարդ սերունդն է իրականացնում այնպիսի նախագծեր, և դրանց մասնակից են դառնում նույն սերնդի այլ ներկայացուցիչներ: Տարբեր երկրներից երիտասարդները հավաքվել էն ստեղծագործելու և միասին կառուցելու իրենց պայծառ ապագան»:
Երրորդ տարին անընդմեջ անցկացվող Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի կազմակերպիչը Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամն է: Դպրոցը կապող օղակ է սկսնակների և արդեն կայացած, բարձրակարգ մասնագետների ու գործարարների միջև:
Դասընթացների ու սեմինարների թեման է եղել «Գաղափարից դեպի իրականացում», որի շրջանակում խոսնակները WayUp ձևաչափով շոշափել են հետևյալ թեմաները՝ խնդիրների հայտնաբերում, գաղափարի առաջացում, ապրանքանիշի առաջխաղացում, բիզնես պլանի ստեղծում և ներկայացում:
Անդրեյ Պյատախինի ելույթը տեղի է ունեցել Beeline-ի և Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամի համագործակցության շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աջակցությամբ 110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից
- Beeline-ը 4G ցանց է գործարկել Էջմիածնում
- Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ
- Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի է ունեցել Starthub Offline հերթական հանդիպումը
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր հարթակ է ստեղծել
- Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ
- Beeline-ը սկսում է նորագույն iPhone-ների վաճառքը
- Beeline-ն առաջարկում է նոր սմարթֆոններ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում
- Beeline-ը ազատեց ինտերնետը. Այժմ սահմաններ ընդհանրապես չկան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան