Թրամփ. ԱՄՆ-ը կարող է շատ խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ն կարող է շատ խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է Tass-ը։
«Հուսով եմ, որ երեք տարբերակից վերջինը կլինի»,-ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Թուրքիայի և քրդերի միջև երկխոսությունը։
«Մենք Սիրիայում զինվորներ չունենք, մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը»։ Վերջին բանը, որ ես կցանկանայի անել, կրկին հազարավոր զինվորներ ուղարկելն է և կրկին բոլորին հաղթելն է: Մենք իրոք ունենք երկու տարբերակ՝ ռազմական կամ շատ կոշտ բաներ անել Թուրքիայի հետ ֆինանսական հարթությունում։ Պատժամիջոցները հեշտ կլինի: Մենք լավ հարաբերություններ ունենք քրդերի հետ, և հուսով եմ, որ կարող ենք միջնորդել»,-ասել է Թրամփը։
Թրամփը նշել է, որ չի կարծում, թե ամերիկացիները ցանկանում են, որ իրենք գնանք ռազմական ճանապարհով:
«Մենք հաղթեցինք և դուրս եկանք տարածքից։ Մենք կտեսնենք, թե ինչ տեղի կունենա: Կարող ենք ինչ-որ կոշտ բան ձեռնարկել` պատժամիջոցներ կամ ֆինանսական այլ քայլեր»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն՝ «Խաղաղության աղբյուր»: Նպատակը Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելն է, որը պետք է դառնա պաշտպանիչ գոտի Թուրքիայի սահմանի համար, և որտեղ, Անկարան նախատեսում է բնակեցնել սիրիացի փախստականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան