Շավարշ Քոչարյան. Միջազգային իրավունքը թույլ չի տալիս հակադրել տարածքային ամբողջականությունն ինքնորոշման իրավունքին
«Երբ խոսվում է այն մասին, որ բանակցություններին պետք է մասնակցի նաև Արցախը, խնդիրը հետևյալն է՝ առանց Արցախի անհնարին է որևէ առաջընթաց բանակցություններում։ Որևէ մեկը լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք բացառապես գտնվում են Արցախի տիրույթում՝ այն է կարգավիճակը, Արցախի տարածքային ամբողջականության խնդիրն է»,-այսօր այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Արցախի բարեկամների համաժողովում» ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Կարգավիճակի հետ կապված հարցի վերաբերյալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ ավելի կսրի հարցն ու ասաց, որ նույնիսկ Արցախի իշխանությունները կաշկանդված են հանրաքվեով՝ ժողովրդի կամքով։
«Այն, ինչ ասել է Արցախի ժողովուրդը կարգավիճակի մասին, իշխանությունները լիարժեք կաշկանդված են դրանով։ Իրականում Ադրբեջանը ձևացնում է, որ բանակցում է և դրա քողի տակ տանում է ընդամենը քարոզչություն, որի նպատակն է, որ փորձել միջազգաին հանրությանը ապացուցել, որ իրականում այստեղ ոչ թե ինքնորոշման իրավունք է, այլ ընդամենը տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Սա է իր նպատակը, սակայն փաստերը հակառակի մասին են խոսում»,-ասաց Քոչարյանը՝ նշելով 94թ.-ի համաձայնագիրը, որում հստակ նշվում է, թե ովքեր են հակամարտող կողմերը։
Շավարշ Քոչարյանը նշեց, որ ի պատասխան ինքնորոշման իրավունքի՝ Ադրբեջանը սկսեց բարբարոսական գործողություններ՝ բնորոշ հակաքաղաքակրթական ուժերին։
Եզրափակելով խոսքը ԱԳ փոխնախարարը ասաց, որ մի կողմից տեսնում են ինքնորոշում, իսկ Ադրբեջանն ասում է տարածքային ամբողջականություն և հավելեց, որ միջազգային իրավունքը թույլ չի տալիս հակադրել տարածքային ամբողջականությունը ինքնորոշման իրավունքին։
«Դրա վերահաստատումը եղավ, երբ Սերբիան դիմեց միջազգային դատարան՝ հարցով, թե արդյո՞ք Կոսովոն կարող էր միակողմանի հռչակել իր անկախությունը, և վերդիկտը միանշանակ էր՝ իհարկե, քանի որ ինքնորոշման համար ժողովուրդը չպետք է որևէ մեկից թույլտվույթուն հարցնի»,-ասաց Շավարշ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության
- Ֆրանսիացի քաղաքապետը կոչ է անում Մակրոնին՝ Ֆրանսիային ներագրավել Արցախի միջազգային ճանաչման գործում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում