Աժդահակ լեռան խառնարանային լճից խողովակներով ջուր են դուրս բերում. ահազանգ՝ լճի անապատացման վտանգի մասին
Hetq.am-ը գրում է.
«Գեղամա լեռներում գտնվող Աժդահակ լեռան խառնարանի լիճը արհեստական ցամաքեցման վտանգի եզրին է: Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 10-ին, իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր «Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնությունը:
Ըստ նախաձեռնության հայտարարության՝ Գեղամա լեռներում անասնապահությամբ զբաղվող որոշ գյուղատնտեսներ 2018 թվականից մոտ 5 կմ երկարությամբ խողովակաշարի միջոցով Աժդահակի խառանարային լճի ջուրը օգտագործում են անասուններին ջրով ապահովելու և սեփական կարիքների համար, ինչը կարող է հանգեցնել լճի անապատացմանը, որն իր հերթին կխախտի տեղանքի էկոհամակարգը: Հայտարարությանը կցվել էին նաև խողովակների առկայությունը փաստող, ինչպես նաև նախկին ու ներկա վիճակները պատկերող լուսանկարներ:
«Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, «Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի» հիմնադիր Հովհաննես Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ լուսանկարները (ստորև տեղադրվածները) արվել են 2019 թվականի հուլիսին, սակայն խողովակները նկատել են դեռևս 2018 թվականից:
Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, «Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի» հիմնադիր Հովհաննես Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ լուսանկարները (ստորև տեղադրվածները) արվել են 2019 թվականի հուլիսին, սակայն խողովակները նկատել են դեռևս 2018 թվականից:
«Սեպտեմբերին լճում ջուրը քիչ է, hուլիս ամսին ջուրը ավելի շատ է լինում՝ կազմելով մեկ ընդհանուր մեծ լիճ: Այդ լիճը գոյանում է ձնհալի և անձրևաջրերի միջոցով, սակայն գոլորշիացման և ներծծման հաշվին լիճը չորանում է և սեպտեմբերին պահպանում է միայն իր բազային ջուրը, որն էլ գոյացել է հազարամյակների ընթացքում: Հիմա մարդիկ, որ այդ բազային լիճը չորացնեն, ձնհալի և անձրևաջրերի հաշվին գոյացած լիճը կներծծվի, կգոլորշիանա և այլևս լիճը չի մնա»,- իր մտահոգությունը հայտնեց Հովհաննես Մարտիրոսյանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ ներկայիս վիճակով լիճը պահպանվի և խողովակները հեռացվեն, ապա անապատացման վտանգ չի լինի:
Մեր զրուցակցի կարծիքով՝ լճի չորացումը մեծ վնաս կհասցնի Հայաստանի տուրիստական գրավչությանը, մասնավորապես ակտիվ հանգստի սիրահարներին: Հովհաննես Մարտիրոսյանը, որն արդեն 20 տարի է՝ պարբերաբար բարձրանում է Աժդահակ լեռան գագաթը, նշում է, որ մասնավորապես վերջին 5 տարիների ընթացքում զբոսաշրջիկների այցելության տեմպը 100 անգամ աճել է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում