Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
Դժվար է հասկանալ թուրքերին ու Թուրքիան։ Դար ու տարի անցնում են, սակայն եկվորի բարդույթը չի լքում թուրքերին։ Այնքան, որ կայսրություն ստեղծելով անգամ մնացին վայրենի։ Այնքան վայրենի, որ անցան ժողովուրդների բնաջնջման։ Մնացին վախեցած, որ երևի՝ մատնացույց կանեն եկվորի խարանը։ Այնքան, որ աշխարհակուլ լինելով անգամ զգուշացան ազատություն տալ նրանց, ում հողերում նստեցին ու փորձեցին տիրակալ զգալ իրենց։
Այդ ինչ արյուն է թուրքի արյունը, որ չի ձանձրանում սպանելուց։ Ոչ միայն չի ամաչում իր ցեղասպան հրեշագործություններից, այլ ժամանակ առ ժամանակ մահվան խրախճանքի է ելնում։
Ով է Թուրքիան՝ իր՝ Եվրոպա մտնելու անցած կամ ծածուկ նկրտումներով ու նախանձով։ Ովքեր են ելումուտ անում, ինչ զենք են տանում Թուրքիայով, ում։
Չի ենթարկվում ոչ մի քաղաքակիրթ տրամաբանության։
«Գործողության սկսման պահից սկսած մինչ այժմ սպանվել է 109 ահաբեկիչ»,- ասել է Էրդողանը
Ինչքան էլ պրագմատիկ լինեն՝ պատերազմը քաղաքակրթությունից զատ է, երեխաների անիմացությունը, մահը, ծերերի, կանանց սարսափով լի ժամերը ոչ մի, թեկուզ «պատերազմական» բացատրությունների, չի ենթարկվում։ Ինչքան էլ գերտերությունները զենքերի ծախսման ու նորից արտադրման քաղաքականությունը քողարկեն դեմոկրատիա-ազատություն-ահաբեկչություն-պատիժ... բառերով, մեկ է՝ անհասկանալի է պատերազմը։
Թուրքիան էլի ամբողջ աշխարհի աչքի առաջ մահվան հարսանիք է սկսել։
Երեկվանից կրկին բոլորը նայում են Սիրիային ու կրկին՝ քրդերին, քրիստոնյաներին։ Հայտնվում են մտքեր սոցցանցերում, թե՝ իսկ քրդերն ինչու էին օգնում թրքերին Ցեղասպանության ժամանակ... Բայց այդ մտքերը միայն այն ժամանակ են, երբ չես նայում իրական կադրեր՝ երեխաներին կրծքին սեղմող անպաշտպան հայրեր, իր տոհմը պահել չկարողացող անզոր պապեր, զենք երազող մանկամարդ աղջիկներ...։
Անեծք ասես լինի այդ՝ թուրք ժողովրդի վրա։ Այլապես ինչպես բացատրել, որ Թուրքիան միշտ նետվում է ու խրվում ամենանողկալի ավանտյուրաների մեջ՝։
Միակ տրամաբանությունը՝ այո, անիծված են։
Լուսանկարների աղբյուրը՝ Turkey launches offensive into Syria
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին