Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
Թուրքիայի գործողությունները հյուսիսային Սիրիայում սպառնում են վերածվել մարդասիրական ճգնաժամի: Ռազմական գործողությունների գոտում հայտնված ազգաբնակչությունը հեռանում է այստեղի իր բնակավայրերից: Միջազգային և տեղական բազմաթիվ կառույցներ հայտնում են, որ հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են վտանգի ներքո: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։
Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունները հյուսիսային Սիրիայում հանգեցրել են փախստականների նորանոր ալիքների, հատկապես տեղի քուրդ, քրիստոնյա ու եզդի ազգաբնակչության շրջանում:
Միջազգային կարմիր խաչը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ներխուժումից հետո հյուսիսային Սիրիայում տեղի շուրջ երկու միլիոն ազգաբնակչության ճակատագրի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջիններս արդեն մի քանի անգամ վտանգի են ենթարկվել Դաեշ-ի և իսլամիստ այլ խմբերի հարձակումների հետևանքով:
Թուրքիան հայտարարում է, որ ներխուժման ու ռազմական գործողության հիմնական նպատակն է մաքրել այս տարածքները ահաբեկիչներից և ստեղծել այստեղ անվտանգության գոտի, ուր կտեղափոխվեն բազմաթիվ փախստականներ Սիրիայից: Սակայն տեղական և միջազգային մարդասիրականն կառույցները վերապահումով են մոտենում Թուրքիայի նախագահ Էրդողանի այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ գործուղությունները որևէ աղերս չունեն ահաբեկչության դեմ պայքարի հետ և միտված են փոխելու այս տարածքների ժողովրդագրական կազմը:
Իրաքի Քրդստանի շրջանի իշխանությունները հայտարարել են, որ չունեն համապատասխան միջոցներ և հնարավորություն Սիրիայի հյուսիսից բոլոր տեղահանվածներին ապահովելու համար: Միևնույն ժամանակ Սիրիայի դեմոկրատական ուժերը, ուր գերիշխում են քրդական զորամիավորումները, կոչ են անում միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել հյուսիսային Սիրիային՝ ընդգծելով, որ իրավիճակն այստեղ մոտ է մարդասիարական ճգնաժամին:
Վերլուծաբանների կարծիքով, սակայն, չնայած արտաքին դժգոհությանը, Թուրքիան կշարունակի իր գործողություններն այստեղ, քանի որ Անկարայի հիմնական նպատակներից է դեպի այս շրջաններ հնարավորին չափով մեծաթիվ փախստականներ տեղափոխելը: Դա այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից օրենքի դեմ գործողությունների վրա. Գարեգին Բ
- Արամ Առաջին. Մտահոգ ենք, հատկապես երբ գիտենք, որ ցեղասպան թուրքը դարձյալ իր բարբարոսական արարքը կկատարի
- Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հարևան երկրների համար
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին