Ինեկոբանկ. Հայաստանի ֆինթեք առաջատարը ամփոփում է WCIT 2019 համաժողովը
Ավարտվեց ամենասպասված, Հայաստանը տեխնոլոգիական աշխարհի կենտրոն դարձրած՝ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը, որն այս մի քանի օրերի ընթացքում հասցրեց իր շուրջը համախմբել համաշխարհային հզոր դեմքերի և մասնագետների՝ վերհանելու առկա և ապագա մարտահրավերները, զարգացման ուղղություններն ու միտումները։
Ֆինթեք զարգացման հեռանկարներից մինչև արհեստական բանականություն ու կիբեռանվտանգություն․ քննարկման թեմաները բազմազան էին։ Եռօրյա համաժողովի օրակարգը հագեցած էր ոչ միայն պանելային քննարկումներով և ելույթներով, այլ նաև այցելուներին ընձեռվել էր հնարավորություն ծանոթանալ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած պատվիրակությունների նորարարական լուծումներին։ էքսպո ցուցահանդեսի տարածքում էր նաև Ինեկոբանկը, որը հանդիսանում էր WCIT 2019 համաժողովի ինովացիոն հովանավորը։
«WCIT 2019» համաժողովում հանդես գալով հովանավոր՝ ի սկզբանե կարևորել ենք Հայաստանում ՏՏ ոլորտի աճի միտումներն ու դերը, ինչպես նաև հզոր մասնագիտական համայնքի կայացման հեռանկարները»,-նշում է Ինեկոբանկի Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանը։
Միջոցառման օրերին առաջին ամբողջական թվային բանկի տաղավարում Ինեկոբանկի թիմը միջազգային և տեղական հյուրերին ներկայացնում էր բանկի գերժամանակակից թվային լուծումներն ու ծառայությունները։
«Աշխարհում այսօր շատ են խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումներից, մարտահրավերներից և հնարավորություններից։ Տեխնոլոգիական զարգացումները, որոնք միտված են բիզնես գործընթացների արդյունավետության ու հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, մշտապես Ինեկոբանկի ուշադրության դիտակետում են։ Համոզված եմ, որ բանկը հետագայում էլ շարունակելու է խթանել ՏՏ ոլորտի աճն ու զարգացումը՝ իր ուրույն ներդրումն ունենալով նմանօրինակ հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներում» - հավելել է պարոն Նալթակյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Տեղափոխեք Ձեր վարկն Ինեկոբանկ ավելի ցածր տոկոսադրույքով»
- Ինեկոբանկը տեղաբաշխում է 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր
- Ինեկոբանկի վարկերի մարումը ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներով՝ 0 % միջնորդավճարով. ՎիվաՍել-ՄՏՍ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին