Ղամիշլիում ականապատված մեքենան պայթել է
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող սիրիական Ղամիշլի բնակելի թաղամասում պայթել է պայթուցիկով լի մեքենա: Ռիա նովոստին հայտնել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների միության գլխավոր քարտուղարը:
Պայթյունը տեղի է ունեցել Էլ-Օմարի ռեստորանի մոտ: Ներկա պահին տուժածների մասին տվյալներ չկա: Քրդական ոստիկանությունը շրջապատել է պայթյունը վայրը:
Հա հայտնել է, որ նախօրեից Թուրքիայի կողմից քաղաքի տարածքն անդադար հարձակումների է ենթարկվում: Կրակի տակ են թաղամասերը, որտեղ ապրում է քրիստոնյա բնակչությունը: Քաղաքի առողջապահության վարչության տվյալներով, տուժել է 5 մարդ, մեկ խաղաղ բնակիչ զոհվել է:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Նպատակը, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»:
بالفيديو ـ انفجار سيارة مفخخة في #القامشليhttps://t.co/qLSYXvrRiF#سوريا pic.twitter.com/fyQpEFl8Lj
— Lebanon Times (@LebanonTimes1) October 11, 2019
Հարակից հրապարակումներ`
- Ղամիշլիում բողոքի ցույց է անց կացել՝ ընդդեմ թուրքական ներխուժման
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Նորվեգիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
- Թուրքիան առաջին կորուստն է ունեցել Սիրիայում
- Ղամիշլիում 12-ամյա երեխա է զոհվել
- Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
- Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
- Արամ Առաջին. Մտահոգ ենք, հատկապես երբ գիտենք, որ ցեղասպան թուրքը դարձյալ իր բարբարոսական արարքը կկատարի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան