Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի
Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանից։
«Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Երևանի ՃՈ պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը»,- տեղեկացրեց Ջանոյանը։
Նա նշեց, որ կադրային այլ փոփոխություններ էլ են եղել։ Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը։