Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը պետք է լինի կանխել Թուրքիայի ռազմական ագրեսիան. «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարոթյուն է տարածել Սիրիայում տեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի:
«Ժառանգություն» կուսակցությունը սատարում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ միանշանակ դատապարտելու Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, որը հակասում է միջազգային հարաբերությունների ընդունված նորմերին: Նման քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգության բռնախախտում է, Սիրիայի՝ հարձակման տարածքում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայ բնակչության քաղաքացիական և մարդկային իրավունքների կոպիտ ոտնահարում: Թուրքիայի ռազմական ագրեսիան արդեն պատճառ է դարձել մարդկանց տարհանումների, մարդասիրական նոր ճգնաժամի:
«Ժառանգությունն» ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը հետևողական կլինի միջազգային պատկան ատյաններում թուրքական ագրեսիան ոչ միայն դատապարտելու, այլև հարձակման ենթարկված խաղաղ բնակչության շահերը պաշտպանելու ուղղությամբ: Ստեղծված իրողությունների ներքո մեր արտաքին քաղաքական պատասխանատու շրջանակները պետք է շատ ավելի նախաձեռնողական գործունեություն ծավալեն Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու, ինչպես նաև վերջինիս նկատմամբ Արաբական աշխարհի և Արևմուտքի կողմից կիրառվող քաղաքական և տնտեսական պատժամիջոցները էլ ավելի խստացնելու համար:
«Ժառանգությունը» համոզված է, որ Ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի բոլոր հատվածների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղ համակեցության մարդու և ազգերի իրավունքի պաշտպանությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը, որին համախումբ պետք է զորակցեն կոչված և՛ հայաստանյան դիվանագիտական, քաղաքական ու հասարակական, և՛ սփյուռքյան կառույցները՝ աջակցելով Սիրիայի ինքնիշխանությանը և միասնությանը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանական իսլամ արմատականները Սիրիայում կռվում են նաև հայ բնակչության դեմ»
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Թուրքիան առաջին կորուստն է ունեցել Սիրիայում
- Էրդողանը սպառնում է Եվրոպային միգրանտներով՝ Սիրիայում գործողությունը «ներխուժում» անվանելու դեպքում
- Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
- Թուրքական բանակը վերահսկում է սիրիական յոթ բնակավայրերը
- Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է. Զարեհ Սինանյան
- Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը
- Քննարկում է Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու հարցը. Արմեն Գրիգորյան
- Էրդողանը պատասխանել է Սիրիա ներխուժումը «վատ գաղափար» անվանած Թրամփին
- Հայաստանը հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել բարեկամ Սիրիրայի ժողովրդին. Սիրիայում ՀՀ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին