Քրեակատարողական հիմնարկներում սննդի թափոնները դարձյալ չեն հաշվառվում. «Հետք»
«Քրեակատարողական հիմնարկներում սննդի թափոնները դարձյալ չեն հաշվառվում
Աղբարկղի մեջ հայտնված հացերը լուսանկարել ենք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Մասնաշենքերից մեկի միջանքում տեղադրված աղբի համար նախատեսված արկղերի մեջ ամբողջական հաց ու հացի կտորներ էին լցված: Տեղում պարզաբանեցին, որ դատապարտյալներն են հրաժարվել հացից»,- գրում է «Հետք»-ը:
«Հետք»-ը դեռևս երկու տարի առաջ անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկներում սննդի թափոնների հաշվառման թեմային և հոդվածաշարեր պատրաստել: Դրանից հետո պարբերաբար դիմել էինք նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ սննդի թափոնների վերաբերյալ: Սակայն, ամեն անգամ ստացել ենք բացասական պատասխան՝ պատճառաբանելով, որ սննդի թափոնների հաշվառում չի իրականացվում, և ոչ ոք չգիտի, թե որքան թափոն է առաջանում չօգտագործված սննդից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում