«Հրապարակ». ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղարի տեղակալը զբաղվո՞ւմ է մամուլին տեղեկատվություն «մատակարարելով»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Բելգրադ են մեկնել ԱԺ աշխատակազմի թե՛ ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանը, թե՛ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ուշագրավ է, որ վերջինս զբաղվում է ԱԺ տնտեսական հարցերով՝ սկսած ավտոտնակներից, վերջացրած զուգարանի թղթի ապահովմամբ:
Հարց է առաջանում․ ինչո՞ւ է Մելիքսեթյանը մեկնել Բելգրադ, ի՞նչ է անելու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովում: Առավել ևս նրա այցն անհասկանալի է դառնում, քանի որ պատվիրակության կազմում է նաև ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը։ Այսինքն՝ ԱԺ մատակարարմամբ զբաղվող Մելիքսեթյանը չի կարող անգամ արդարանալ, թե մամուլին տեղեկատվություն «մատակարարելով» պետք է զբաղվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում