Քաղաքական 18:00 12/10/2019 Հայաստան

«Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի ելույթն անցյալ շաբաթ Սոչիում, «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ ստեղծված իրավիճակի տրամաբանական շարունակությունն էր։ Փաստացի, Սոչիում, Հայաստանի դաշնակցի, ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ղեկավարի ներկայությամբ Ալիևն իրեն թույլ տվեց միակողմանի, առանց հակամարտության մյուս երկու կողմերի՝ Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների մասնակցության, կեղծ, մանիպուլյատիվ հայտարարություններ անել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Արդյունքում, Ալիևը համարեց, որ իրեն ամեն ինչ կարելի է և արդեն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ Հայաստանին մեղադրեց «ֆաշիզմի հերոսացման» մեջ՝ անդրադառնալով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին:

Պատահակա՞ն է արդյոք Ալիևի նման պահվածքը։ Իհարկե՝ ո՛չ։

Առաջին, ինչպես արդեն նշեցի, Ալիևը որոշել էր, որ իրեն թույլատրվում է ցանկացած արտահայտություն Հայաստանի հասցեին մեր ռազմավարական գործընկերոջ նախագահի ներկայությամբ։ Ալիևին թվաց, որ Հայաստանի նոր ղեկավարության կոպիտ, որոշ դեպքերում՝ աններելի սխալներն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ և դրանց հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ նյարդայնությունը կարող են իրեն հնարավորություն տալ ցինիկաբար խցկվել երկու դաշնակիցների միջև՝ մոռանալով, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարձր են այսրոպեական իրողություններից, այդ թվում՝ հույզերից և այս կամ այն առաջնորդի քայլերից։ Ի դեպ, այդ մասին երբևէ չպետք է մոռանան նաև մեր ռուսական կողմի ընկերներն ու գործընկերները։ Հակառակ դեպքում, նույնիսկ լռությունը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հովանավորչություն և թողտվություն։

Երկրորդ, Ալիևն այնպիսի թեմա ընտրեց, որը որոշ ժամանակ առաջ ակտիվ և, մեղմ ասած, ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ կերպով քննարկվում էր ռուսական մամուլում։ Նա համարեց, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը հարմար հարթակ է Հայաստանի հասցեին այդ թեմայով մեղադրանքներ հնչեցնելու համար։

Հասկանալով մեր ռուս գործընկերների զգայունությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Նժդեհի գործունեության հետ կապված՝ կարևոր եմ համարում հիշեցնել, որ նա բացառիկ պատմական դերակատարում է ունեցել հայ ժողովրդի համար 1918-1921թթ․-երին։ Այդ տարիներին նրա հերոսական պայքարի շնորհիվ Զանգեզուրն ու Սյունիքը հայկական մնացին, իսկ պանթյուրքիզմի գաղափարախոսներին չհաջողվեց հասնել իրենց գլխավոր նպատակին՝ Թուրքիան միավորել Ադրբեջանի և այլ թյուրքալեզու տարածքների հետ։ Այդ ձեռքբերումը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի և նրա դաշնակիցների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Ահա թե ինչու է Գարեգին Նժդեհը հերոս հայ ժողովրդի համար։ Դա հայտնի փաստ է գիտակների համար, իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունները դրա լավագույն ապացույցն են։

Հաշվի առնելով մեր դաշնակից երկրի հանրության շրջանում հարցի օբյեկտիվ ընկալման և դրա վերաբերյալ իրազեկվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև բացառելու համար բոլոր հնարավոր շահարկումները, ձևավորման փուլում գտնվող «Ազատ հասարակության հիմնադրամը» ակտիվորեն կզբաղվի այդ թեմայով։ Մոտ ապագայում հիմնադրամը դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-երին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման և ռուսական փորձագիտական շրջանակներում այդ թեմայի առաջմղման համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}