Ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
Հոկտեմբերի 12-ին 2016 թվականի ապրիլյան պատերազմում հերոսացած տղաներից Վահե Զաքարյանի ծննդյան օրն է։ Ջրականում (Ջաբրայիլ) ապրիլի 2-ին զոհված զինծառայող, տանկիստ Վահեն կդառնար 24 տարեկան:
Վահեն ծնվել էր 1995 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Սովորել է Հրազդանում, երբ ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, ութ ամիս հետո Վահեն որոշել է վերադառնալ Հայաստան և քույրերի հետ մնացել է Հրազդանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, նույն տարում էլ զորակոչվել է բանակ:
Փոքր տարիքից զբաղվել է սպորտով՝ կարատեով և արևելյան մարտարվեստով։ Բազում հաղթանակներ և մեդալներ ունի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող էր։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ Հայաստանի հանրապետության երկակի չեմպիոն է, ունի երկու սև գոտի։
Վահեն 2014 թվականին զորակոչվել է Հայոց բանակ, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում և ուսումնական փուլն անցնելուց հետո, որպես տանկի նշանառու-օպերատոր, տեղափոխվել է ԼՂՀ՝ Ջաբրայիլ։ Ծնողների խոսքերով՝ Վահեն մեծ ոգևորությամբ է բանակ գնացել, ծառայությունը շատ լավ է անցել, երբեք չի բողոքել:
Վահեն զոհվել է մարտի դաշտում։ 2016թ-ի ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Նույն տանկում եղել են անմահ հերոսներ Հայկ Գրիգորյանն ու Նորայր Գասպարյանը:
Վահեն ու Նորայրը մտերիմ ընկերներ են եղել, միասին կռվել են հակառակորդի դեմ ու միասին էլ զոհվել են:
Վահե Զաքարյանն ու Նորայր Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմում զոհված մայոր Սուրեն Մելքումյանն այսօր կդառնար 40 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
- Մեծամորում կբացվի հուշարձան՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանի հիշատակին
- Չկատարվեց մորը տված խոստումը
- Ապրիլյանում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
- Լուսավոր ու բարի ժպիտով Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»