Լվով. 3 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ
Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ 57 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Ժորժիկ Մարությանն ու Արթուր Բազեյանը:
Եզրափակիչում է նաև Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը:
Հայաստանի ևս 4 ներկայացուցիչներ՝ 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտվել են կիսաեզրափակիչում և արժանացել բրոնզե մեդալի։
Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչում առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, բայց զգալ տվեց նախկին վնասվածքը, ինչի պատճառով հայ բռնցքամարտիկը չկարողացավ շարունակել մենամարտը։
Հարակից հրապարակումներ`
- Լվով. Հայ բռնցքամարտիկներից 7-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ
- Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա