Հայ դյուցազնը նոր ռեկորդ է սահմանել ՝ միջնամատով տեղաշարժելով 23 տոննա քաշ
Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը հոկտեբերի 11-ին հերթական ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում նա միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոն:
Ռեկորդի սահմանմանը և բոլոր պայմանների պահպանմանը հետևել է հատուկ հանձնաժողովը, որը և գրանցել է արդյունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին