Կամ հաջողելու ենք, լավ երկրում ենք ապրելու, կամ այլ՝ վատ տարբերակ չկա. Արագածոտնի մարզպետ
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախատեսվում է, որ համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը համաժողովի բացմանը նշեց, որ մարզը գրավիչ է թե՛ գյուղատնտեսության, թե՛ զբոսաշրջության, թե՛ արդյունաբերության, և թե՛ առհասարակ տնտեսության տարբեր ճյուղերի համար: Նրա խոսքով՝ մարզում ունեն նաև ահռելի գիտական և կրթական պոտենցիալ, և այս բոլոր ոլորտների հետ կապված ամեն օր դրանց նոր թափ և նոր շունչ հաղորդելու խնդիր ունեն։
«Այդ նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է տեսնել, թե ինչ է դրված դրա հիմքում, իսկ մեր այս նպատակի հիմքում դրված է անսահման սերն ու նվիրումը առ հայրենիք»,- նշեց մարզպետը։
Դավիթ Գևորգյանը վստահություն հայտնեց, որ տնտեսական հեղափոխությունը հաջողելու է։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է հասկանա՝ իրենից է շատ բան կախված. «Կամ հաջողելու ենք, լավ երկրում ենք ապրելու, կամ այլ՝ վատ տարբերակ չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում