Կարևոր է, որ համաժողովին մասնակից բոլոր պատվիրակները իրենց երկրներում խոսեն Արցախի մասին. Ղուլյան
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և «Արցախի Հանրապետություն-Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի» անդամ պատգամավորները ընդունել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Բելգիայի ֆրանսախոս պատվիրակության անդամներին:
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը կարևորել է տեղի ունեցած համաժողովը, որը հնարավորություն է ստեղծել միավորելու աշխարհի տարբեր կետերում Արցախի անկախությանը սատարող գործիչներին: Նա բարձր է գնահատել համաժողովի աշխատանքները` Արցախը մեկուսացումից դուրս բերելու, աշխարհում այն ճանաչելի դարձնելու տեսանկյունից և նշել, որ կարևոր է, որ մասնակից բոլոր պատվիրակները իրենց երկրներում խոսեն Արցախի մասին, պատմեն այն, ինչ տեսել են մեր երկրում:
Արցախի հետ ֆրանսախոս բարեկամների շրջանակի համակարգող Անդրե Դյու Բյուսը նշել է, որ ձևավորված համագործակցությունը ամուր հիմքեր ունի կոնկրետ ոլորտներում այն առաջ մղելու համար: Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը պետք է առաջնահերթ խորացնել այն ոլորտներում, որոնք կարևոր են Արցախի համար:
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարը շարունակվում է. Ղուլյան
- Շավարշ Քոչարյան. Միջազգային իրավունքը թույլ չի տալիս հակադրել տարածքային ամբողջականությունն ինքնորոշման իրավունքին
- Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում