Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը տարել է առաջին հաղթանակը
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրո-2021-ի ընտրական փուլի երրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականին:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Գյումրիի Քաղաքային մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերից աչքի են ընկել Ռուդիկ Մկրտչյանը (56-րդ րոպեին) և Արթուր Դանիելյանը (86-րդ րոպեին): 41-րդ րոպեից Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականը հանդես է եեկլ 10 խաղացողներով, իսկ ավելացված ժամանակում նաև չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում կընդունի իտալացիներին: Նախորդ 2 ընտրական խաղերում Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմը հյուրընկալվելիս պարտվել է Իռլանդիայի (0:1) և Իսլանդիայի (1:6) Մ-21 հավաքականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին