
Էթնա հրաբուխն արթնացել է
Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտն (Ingv) արձանագրել է Էթնա հրաբխի ակտիվացում: Այսօր առավոտյան ժայթքում է գրանցվել: 360tv.ru կայքի հաղորդմամբ, հրաբխի ժայթքումն ուղեկցվել է պայթյուններով, հրաբխային մոխրի է բարձրացել երկինք:
Ingv հրաբխագետները իրավիճակը գնահատում են համեմատաբար հանգիստ: Բայց և այնպես մթնոլորտ հրաբխային արտանետումների պատճառով սահմանափակվել է տեղի օդանավակայանի աշխատանքը:
Էթնան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգանգության օբյեկտների ցանկում: Վերջին անգամ դրա ժայթքումից մարդիկ տուժել էին 2017 թվականին: Վիրավորվել էր 10 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին