«Հրապարակ». Ցոլակյանը հրաժարական չի տա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻ նախարար, Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում երաշխավորած Ֆելիքս Ցոլակյանին ասացինք. մամուլը գրում է, որ Դուք ևս առաջիկայում հրաժարական կտաք։ «Չէ, չեմ տա»,- ակնհայտ չուզելով՝ պատասխանեց նա:
Իսկ փոշմանե՞լ եք, որ ՀՀԿ-ից անցում կատարեցիք «Իմ քայլ» իշխանական դաշտ։ «Չէ, չեմ փոշմանել»: ԱԱԾ-ում երկար տարիներ աշխատած պարոն Ցոլակյանն ինչպե՞ս է վերաբերվում այն օրենքին, որը նախատեսում է, որ 4 տարի Հայաստանում ապրած 25 տարեկան ցանկացած մեկը կարող է դառնալ ԱԱԾ ղեկավար։ Ցոլակյանը լռեց, թեև օրեր առաջ քննադատել էր այդ օրենքը։ Բա Սերժի վախտ էդպե՞ս էր՝ հա՛մ ակտիվ խոսում էիք, հա՛մ ազատ քննադատում։ «Ինչքան պետք է, խոսացել եմ հերիք է»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում