Հյուսիս-հարավն ավարտին հասցվելու է. Սուրեն Պապիկյան
«Չեմ պատրաստվում 5 տարի առաջ սկսած ու ձախողած բաների համար պատասխան տալ»,- այս մասին այսօր Արագածոտնի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն՝ պատասխանելով հարցին, թե ինչ վիճակում է այս պահին «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունը, քանի որ 5 տարի է անցել, սակայն ընդամենը 30 կմ ճանապարհ է շահագործման հանձնվել։
Սուրեն Պապիկյանը միաժամանակ նշեց, որ ոլորտի կառավարումը ստանձնելուց հետո լուրջ փոփոխություններ են կատարվում, նաև վերանայվում են այն բոլոր հարցերը, որոնց շուրջ նաև դատախազությունն այսօր քրեական գործեր է հարուցում։
«Առաջիկայում զրոյական հարթակից այդ ամենը կկանոնակարգենք ու Հյուսիս-հարավն ավարտին է հասցվելու»,- ընդգծեց նախարարը։