Տավուշում աշնանացան հացահատիկի ներկրման աշխատանքները շարունակվում են
Տավուշի մարզում շարունակվում են Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից աշնանացան հացահատիկի էլիտար սերմացուի ներկրման աշխատանքները /1 կգ-ը՝ 200 դրամ/։
Մարզպետարանի փոխանցմամբ՝ արդեն ստացվել և ցանկություն հայտնած համայնքներին է բաժանվել 120 տոննա սերմացու, որից 112 տոննան աշնանացան ցորեն, 8 տոննան՝ աշնանացան գարի։ Առաջիկա օրերին շուրջ 100 տոննա հացահատիկ ևս կներկրվի։
Ըստ համայնքներից ստացված օպերատիվ տվյալների, հոկտեմբերի 11-ի դրությամբ, մարզում կատարվել է շուրջ 1600 հա աշնան վար, 800 հա ցանք։ Աշնանացանի աշխատանքները շարունակվում են։