«Փաստ». «Ալավերդի» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը նախատեսված է Արսեն Թորոսյանի մտերիմի համար
«Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը:
Մրցույթում հաղթած թեկնածուն վիրաբույժ Գևորգ Ազարյանն է, որը մոտ տասը տարի ԲԿ-ում զբաղվել է վիրաբուժությամբ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, մրցույթում հաղթած անձին Լոռու մարզպետը փորձում է ամեն գնով չնշանակել պաշտոնի, քանի որ այդ պաշտոնի համար նախատեսված է եղել առողջապահության նախարարի մտերիմը:
Տեղեկությունների համաձայն, մարզպետի հորդորով հանձնաժողովը հնարավոր է չեղարկի մրցույթը, և նոր մրցույթ անցկացվի։
Դրա համար, ըստ մեր աղբյուրների, փորձում են իրավական հիմքեր գտնել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում