«Փաստ». Իշխանությունը մտադիր է դատական համակարգը լծել իր «կառքին»
«Կառավարությունը հավանության է արժանացրել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրերի նախագիծը։ Հետաքրքրական է, որ ռազմավարությունը նախատեսում է այնպիսի քայլեր, որոնք ոչ թե երկրի ու պետության, այլ առաջին հերթին գործող իշխանության շահերից են բխում:
Կառավարության կողմից հաստատված նախագծում հետաքրքիր դրվագներ կան անցումային արդարադատության հետ կապված:
Նախատեսվում է 2020 թվականի առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որն, ըստ նախագծի, ձևավորվելու է 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով:
Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Փաստահավաք հանձնաժողովը ուսումնասիրելու հենց 1991-2018 թվականների ընթացքում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների խախտումները, եթե փորձում են իրոք անկախ մարմին ստեղծել, ապա իշխանությունները ինչո՞ւ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության տիրույթում չեն ընդգրկել 2019 թվականը, թե՞ քանզի այս տարվա ընթացքում ամբողջությամբ իրենք են իշխանության, դրա համար էլ վստահ են, որ մարդու իրավունքների խախտումներ չեն եղել: Իզուր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում