Հայկական տոմատի մածուկի արտադրությունը նվազել է, իսկ տոմատի հյութերի արտադրությունը՝ զգալի աճել
Հայաստանում այս տարվա 8 ամիսների ընթացքում տոմատի մածուկի արտադրության ծավալները նվազել են 10.4 տոկոսով: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը։
Վիճակագրության համաձայն, 2019թ-ի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 1 063.9 տոննա տոմատի մածուկ, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1 187.6 տոննա։
Ինչ վերաբերում է կետչուպի արտադրությանը, ապա հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 424.7 տոննա կետչուպ` 2018 թ-ի հունվար-օգոստոսին գրանցված 322.7 տոննայի դիմաց: Այսպիսով, կետչուպի արտադրությունն աճել է 31.6 %-ով։
Ըստ վիճակագրության՝ հունվար-օգոստոսին զգալի աճել է նաև տոմատի հյութերի արտադրությունը։ Մասնավորապես, արտադրվել է 460.7 տոննա տոմատի հյութ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 67.6%-ով։