Բրիտանիայի թագուհու գահական ելույթի գլխավոր թեման կլինի Brexit-ը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը երկուշաբթի կբացի բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանը։ Միապետը կարտասանի գահական ճառը, որն ավանդույթի համաձայն պատրաստվում է գործող կառավարության կողմից և ներառում է նրա հիմնական առաջնահերթությունները գալիք տարում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այս անգամ խոսքը կլինի Պահպանողական կուսակցության նոր կառավարության գործողության ծրագրի մասին։ Նշենք, որ Բրիտանիայի նոր կառավարությունը ձևավորվել է հուլիսի վերջին և այն գլխավորում է վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Press Association գործակալության փոխանցմամբ, նստաշրջանի ժամանակ կներկայացվեն 22 օրինագծեր, սակայն թագուհու ուղերձի գլխավոր թեման, որը սովորաբար տևում է 10 րոպեից պակաս, պետք է դառնա Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին