ԵՄ խոսնակ. «Եթե սիրիացի փախստականները չմնան Թուրքիայում, ապա ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսավորումը»
ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարել է, որ «փախստականների համաձայնագրի» համատեքստում Թուրքիային տրամադրվող նյութական աջակցությունը սիրիացի փախստականներին երկրում պահելու համար է: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Մայա Կոսիյանչիչը նշել է, որ անիմաստ կլինի նյութական աջակցություն տրամադրել Անկարային այն դեպքում, երբ Թուրքիան մտադիր է սիրիացի փախստականներին բնակեցնել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտում:
Խոսնակը կարևոր է համարել, որ Թուրքիան հետևի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սահմանած չափանիշներին:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ պետք է կենտրոնանալ հարցի քաղաքական կարգավորման վրա, քանի որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողությունները պատճառ կդառնան խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճին և իրավիճակի վատթարացմանը:
Կոսիյանչիչի խոսքով` եթե Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, ապա չպետք է հեռանա ԵՄ արտաքին քաղաքականությունից:
«Վերջին զարգացումները շատ լուրջ են, այդ պատճառով էլ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկելու ենք պատժամիջոցների թեման»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան