Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը արձագանքել է Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացմանը՝ դեպի սիրիական Մանբիչ և Քոբանի քաղաքներ։ Այս մասին գրումէ Էրմենիհաբերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի բանակը շարժվում է դեպի երկրի հյուսիս, որպեսզի կանխի Թուրքիայի զինված ուժերի առաջխաղացումը «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակներում։ Այս պահին, որոշ լրատվամիջոցներ նշում են, որ կառավարական ուժերը մտել են Մանբիչ։
«Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը փորձեն մտնել Սիրիայի հյուսիս-արևելք, ապա իր դիմաց կտեսնի Թուրքիային։ Երկու բանակի միջև կարող է բախում տեղի ունենալ»,- ասել է թուրք պաշտոնյան։ Վերջինս Սիրիայի կառավարական ուժերի մտադրության վերաբերյալ մի քանի գրառումներ է արել՝ պնդելով, որ նրանք չեն կարողանա կանգնեցնել Թուրքիայի բանակին։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի վարչապետ. ԵՄ-ն չպետք է ենթարկվի թուրքական «շանտաժին»
- ԵՄ խոսնակ. «Եթե սիրիացի փախստականները չմնան Թուրքիայում, ապա ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսավորումը»
- Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ փորձության են ենթարկվում Սիրիայում գործողության ընթացքում
- Սիրիայում թուրքական ավիահարվածները թիրախավորել է լրագրողների ավտոշարասյունը. կան զոհեր
- Գերմանիան ու Ֆրանսիան ևս կասեցնում են զենքի վաճառքը Թուրքիային
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին