Քաղաքական 13:16 14/10/2019 Տարածաշրջան

Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ փորձության են ենթարկվում Սիրիայում գործողության ընթացքում

Al Jazeera-ն վերլուծական է հրապարակել, որում անդրադառնում է Սիրիայում Թուրքիայի գործողության շրջանակներում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հարաբերություններին, ՆԱՏՕ-ի դերակատարությանն ու անդամ երկրների շահերի բախմանը։

Ինչպես ասվում է  հոդվածում, Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողության սկսելուց օրեր անց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրեց Անկարային՝ տարածաշրջանը ապակայունացնելու մասին:

Ուրբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի պաշտոնատար անձանց, ներառյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումներից հետո Ստոլտենբերգը չկարողացավ դատապարտել Անկարայի այդ քայլը, բայց ասաց, որ Իսլամական պետությանը վերացնելու գլոբալ ջանքերը կարող են «վտանգվել», եթե գործողությունը շարունակվի:

«Թուրքիան մեծ տերություն է այս մեծ տարածաշրջանում, և մեծ ուժի հետ գալիս է նաև մեծ պատասխանատվությունը», -հայտարարել էր Ստոլտենբերգը:

Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստոլտենբերգի հետ ասուլիսում ասաց. «Թուրքիան միշտ շատ զգայուն է եղել քաղաքացիական անձանց նկատմամբ»:

Չավուշօղլուն «հարձակում էր գործել» նաև միջազգային հանրության որոշ անդամների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների նկատմամբ, որոնք քննադատության են ենթարկել «Խաղաղության ակունք» օպերացիան,  ասելով, որ մի կողմից միջազգային հանրությունը նրանց անվանում է ահաբեկիչներ և գիտակցում իրենց մտահոգությունները, մյուս կողմից հավանություն չեն տալիս այս գործողությանը:

Անկարան սկսեց իր երկարատև գործողությունը հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում այն բանից հետո, երբ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասաց, որ ամերիկյան զորքերը դուրս կգան տարածաշրջանից:

Թուրքիան ասում է, որ ցանկանում է ստեղծել 32 կիլոմետրանոց  անվտանգ գոտի, որը կպաշտպանի երկիրը քրդական «ահաբեկչական» խմբավորումներից և ԻԼԻՊ-ից, և որտեղ նա կարող է բնակեցնել սիրիացի փախստականներին:

Անկարան Քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները (YPG) համարում է որպես Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մաս, որը 35 տարի շարունակ ապստամբություն է իրականացրել ընդդեմ Թուրքիայի, և համարվում է ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից:

YPG-ն կազմում է Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) հիմնական բաղադրիչը: Միլիցիան, որը ԱՄՆ դաշնակիցն էր, ԻՊ-ի դեմ վճռական պայքարում, ինչը պատճառներից մեկն է՝ ինչու երկրները, կառույցները և իրավապաշտպան խմբերը խստորեն քննադատում են Անկարայի գործողությունը:

Վերջին տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի նկատմամբ Թրամփի գաղջ վերաբերմունքի պատճառով Բրյուսելում վստահությունը ցածր է:

ՆԱՏՕ-ում Իտալիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ստեֆանո Ստեֆանինին «Al Jazeera»-ին ասել է, որ դաշինքն «անզոր» էր Սիրիայում Թուրքիայի գործողությունները ղեկավարելու հարցում՝ առանց ԱՄՆ-ի աջակցության:

«Ստոլտենբերգը թույլ ձեռքով է խաղում։ ՆԱՏՕ-ն ոչինչ չի կարող անել այս բանավոր նախազգուշացումներից բացի», - ասել Ստեֆանինին, հավելելով, որ նախկինում էլ Թուրքիան մարտահրավեր է նետել ՆԱՏՕ-ին և որը «գործում է դաշինքի մյուս անդամների բոլոր խորհուրդների դեմ»:

ՆԱՏՕ-ն նախկինում ստիպված է եղել մեղմել ներքին լարվածությունը անդամների միջև, սակայն այժմ, առկա ճգնաժամի պայմաններում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի այլ անդամների միջև բախումները ջրի երես են դուրս գալիս։ Օրինակ, Ֆրանսիան, Նորվեգիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները հայտարարել են, որ դադարեցնում են զենքի վաճառքը Թուրքիային:
Էրդողանի՝ Եվրոպան 3,6 միլիոն միգրատներով ողողելու սպառնալիքներից հետո Հունաստանի վարչապետը կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ծովային պարեկություն սահմանել Էգեյան ծովում:

Բրատիսլավայի Կոմենիուսի համալսարանի Թուրքիա և Մերձավոր Արևելքի վերլուծաբան Լյուսիա Յարը հայտարարել է, որ Էրդողանի համար առաջնային գերակայություն է  Սիրիայում առաջխաղացումը, քան արևմտյան դաշնակիցների հետ դիվանագիտական հարաբերությունների պահպանումը:

«Ներքին խնդիրները, ներառյալ սահմաններում գտնվող քրդերը, շատ ավելի մեծ նշանակություն ունեն հասարակության շրջանում, քան Արևմուտքի հետ կապված համագործակցությունը», - ասել է Լյուսիա Յարը:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը զորքերը դուրս բերեց սահմանային տարածքից, այն Թուրքիային պատասխանատվություն տվեց տարածաշրջանում ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար։

Ըստ Բրեդֆորդի համալսարանի խաղաղության ուսումնասիրությունների կենտրոնի և Օքսֆորդի գլոբալ անվտանգության հետազոտական խմբի խորհրդատու Փոլ Ռոջերսի,Ստոլտենբերգի պնդումը, որ ԻԼԻՊ-ը կարող է փորձել օգտագործել Թուրքիայի հարձակողական գործողությունների արդյունքում կայունության բացակայությունը, տրամաբանական է։

«Իրականում այն գաղափարը, որ ԻԼԻՊ-ը վերացել էր, անիմաստ է: Խումբը դեռ շատ ակտիվ է, մասնավորապես Իրաքում: Միանգամայն խելամիտ է ասել, որ Թուրքիայի միջամտության արդյունքում մենք կարող ենք տեսնել ԻԼԻՊ-ի հարություն առնելը», - ասել է Ռոջերսը Al Jazeera-ին՝ հավելելով, որ գործողությունը կարող է հանգեցնել այդ տարածքում ավելի շատ զինյալների հայտնվելուն։

Թուրքիայի ազդեցությունը ՆԱՏՕ-ում նշանակալի է. այն ունի երկրորդ մեծ բանակը դաշինքում և քաջատեղյակ է Մերձավոր Արևելքի ռազմական գործողություններին։

«Անկարան, կարծես թե, տեղյակ է ՆԱՏՕ-ի կողմից այս ճգնաժամում լծակների բացակայության մասին և դրանով փորձում է առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը, որոնք ներկայումս տարբերվում են Ատլանտյան դաշինքի շահերից», - ասում է Էլեոնորա Արդեմագնին՝ ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջի հիմնադրամի (NDCF) Ծոցի հարցերով վերլուծաբանն ու Իտալիայի Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) դոցենտը:

Արդեմագնին նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է նայի, թե ինչպես է Թուրքիայի առաջխաղացումը ավելի լայնորեն ազդում տարածաշրջանի վրա, քանի որ գործողությունը կարող է թուլացնել Սիրիայի և Իրաքի սահմանին ԻԼԻՊ-ի նկատմամբ ճնշումը։

Ի տարբերություն ՄԱԿ-ի և ԵՄ-ի, ՆԱՏՕ-ում չկա որևէ պետության անդամակցությունը չեղարկելու մեխանիզմ: Այս ոլորտում ցանկացած բարեփոխում հնարավոր կլինի միայն ՆԱՏՕ-ի պայմանագիրը փոփոխելու միջոցով. քայլ, որը կպահանջի անդամների կողմից միաձայն աջակցություն, ինչին երբեք Թուրքիան չի համաձայնի:

«ԱՄՆ-ի աջակցության բացակայությունը բացահայտեց ՆԱՏՕ-ի փխրունությունն իր աշխարհաքաղաքական ազդեցության տեսանկյունից, և առանց Թրամփի աջակցության՝ դաշինքը կորցնում է իր ամուր հիմքը, քանի որ ԱՄՆ-ը իսկապես միակ երկիրն է, որը կարող է բավարար ճնշում իրականացնել Էրդողանի վրա», - ասում է Ստեֆանինին։

Փոլ Ռոջերսը ևս գտնում է, որ ՆԱՏՕ-ն չի կարող ղեկավարել Թրամփին, իսկ «Ստոլտենբերգն էլ շատ քիչ բան կարող է անել»:

Արդեմագնին էլ կարծում է, որ  ՆԱՏՕ-ի գործընկեր երկրի՝ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը այդ տարածքում կարող է ստիպել ԱՄՆ-ին վերանայել իր ռազմավարությունը, որը հինգշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հետ միասին, վետո դրեց Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Բրիտանիայի և Լեհաստանի կողմից Թուրքիայի գործողությունը դատապարտող հայտարարության վրա:

«Ռուսաստանը կարող է հետագայում բարելավել իր ռազմավարական ազդեցությունը ենթաշրջանում՝ լրացնելով ամերիկյան անվտանգության վակուումը և իրեն ներկայացնելով որպես առաջին բրոքեր՝ սիրիական քրդերի և Ասադի ռեժիմի միջև։ Իսկ վերջում, Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը ձեռնտու է Ռուսաստանին, և դա վատ սցենար է ՆԱՏՕ-ի համար»,-եզրակացրել է Արդեմագնին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}