Թրամփը հզոր պատժամիջոցներ է սահմանելու Թուրքիայի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոնգրեսի հետ համատեղ պատրաստվում է հզոր պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ՝ Սիրիայում ռազմական գործողության ֆոնին։ Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը։
«Ես աշխատում եմ սենատոր Լինդսի Գրեմի և Կոնգրեսի շատ անդամների հետ, ներառյալ դեմոկրատները, որպեսզի հզոր պատժամիջոցներ մտցնենք Թուրքիայի նկատմամբ։ Ֆինանսների նախարարությունը պատրաստ է աշխատանքին, կարող է կարիք լինել հավելյալ օրենքի։ Այդ հարցի շուրջ գերազանց կոնսենսուս կա։ Թուրքիան խնդրել է, որ դա չանենք։ Եղեք կապի մեջ»,- Թվիթերում գրել է Թրամփը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն, իր հերթին, հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ մտցնելուն։
Հարակից հրապարակումներ`
- «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարան
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Թրամփ. ԱՄՆ-ը կարող է շատ խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
- Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
- Էրդողանը պատասխանել է Սիրիա ներխուժումը «վատ գաղափար» անվանած Թրամփին
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին