Իտալիայի վարչապետ. ԵՄ-ն չպետք է ենթարկվի թուրքական «շանտաժին»
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ուրբաթ օրը ասել է, որ ԵՄ-ն չպետք է ընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքները, որը հայտարարել է, որ «կբացի սահմաներն ու 3.6մլն միգրանտներով կողողի Եվրոպան»։ Այս մասին գրում է euobserver-ը։
«Սիրիացի փախստականներին ընդունելու թուրքական ջանքերը չեն կարող այդպիսով դառնալ շանտաժի գործիք ռազմական նախաձեռնության համար, որը մենք չենք կարող ընդունել և որը պետք է անմիջապես դադարեցվի»,- ասել է Կոնտեն, հավելելով, որ Էրդողանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Պաշտոնական նպատակն է, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»։ Թուրքիան նշում է, որ «Խաղաղության աղբյուր» անունով օպերացիան նպատակ ունի վերացնել Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական աշխարհազորային ստորաբաժանումները և այնտեղ ստեղծել «անվտանգության գոտի»: Այս գոտում նախատեսվում է տեղավորել երկու միլիոն սիրիացի փախստական: Թուրքիայի այս գործողությունը քննադատության են ենթարկել ԵՄ անդամ մի շարք երկրներ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ փորձության են ենթարկվում Սիրիայում գործողության ընթացքում
- Գերմանիան ու Ֆրանսիան ևս կասեցնում են զենքի վաճառքը Թուրքիային
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
- Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից օրենքի դեմ գործողությունների վրա. Գարեգին Բ
- Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հարևան երկրների համար
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան