Ֆրանսիան մտադիր է կանգնեցել թուրքական օպերացիան Սիրիայում
Ֆրանսիան մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի կանգնեցնի Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գել է Ֆրանս Պրեսը՝ հղում անելով Ելիսեյան պալատի պաշտոնական հայտարարությանը, որն արվել է նախագահի Մակրոնի նախագահությամբ Փարիզում կայացած պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
«Ֆրանսիան Եվրամիության, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում կուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը՝ սերտ համագործակցելով «Իսլամական պետության» դեմ կոալիցիայի իր գործընկերների հետ ապահովելու է Թուրքիայի ներկայիս հարձակողական գործողությունների անհապաղ դադարեցումը»,- նշված է հայտարարությունում:
Մակրոնը նիստում հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական օպերացիան կարող է «հանգեցնել ողբերգական հումանիտար հետևանքների», ԻՊ ազդեցության վերականգնմանը և Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի ապակայունացմանը:
Այս առումով Ֆրանսիայի համար բացարձակ առաջնահերթությունը պետք է լինի «տարածաշրջանում ԴԱԻՇ-ի վերածնունդը կանխելը»:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Նպատակը, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հզոր պատժամիջոցներ է սահմանելու Թուրքիայի դեմ
- Թուրքական ուժերը գրավել են Ռաս ուլ Այնի անցակետը
- «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարան
- «Ադրբեջանական իսլամ արմատականները Սիրիայում կռվում են նաև հայ բնակչության դեմ»
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Նորվեգիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
- Թուրքիան առաջին կորուստն է ունեցել Սիրիայում
- Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
- Թուրքական բանակը վերահսկում է սիրիական յոթ բնակավայրերը
- Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից օրենքի դեմ գործողությունների վրա. Գարեգին Բ
- Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը
- Էրդողանը պատասխանել է Սիրիա ներխուժումը «վատ գաղափար» անվանած Թրամփին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան