Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները Սիրիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել կիրակի օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Նշվում է, որ զրույցի կենտրոնում եղել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը՝ Թուրքիայի ռազմական գործողության սկզբից հետո։
«Կանցլերը կոչ է արել ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին։ Մերկելը նշել է, որ չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, այդ գործողությունը սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ»,-ասված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարան
- «Ադրբեջանական իսլամ արմատականները Սիրիայում կռվում են նաև հայ բնակչության դեմ»
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Թուրքիան առաջին կորուստն է ունեցել Սիրիայում
- Էրդողանը սպառնում է Եվրոպային միգրանտներով՝ Սիրիայում գործողությունը «ներխուժում» անվանելու դեպքում
- Թուրքական բանակը վերահսկում է սիրիական յոթ բնակավայրերը
- Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է. Զարեհ Սինանյան
- Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը
- Քննարկում է Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու հարցը. Արմեն Գրիգորյան
- ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան