Սիրիայում թուրքական ավիահարվածները թիրախավորել է լրագրողների ավտոշարասյունը. կան զոհեր
Սիրիայի սահմանային Ռաս ալ-Այն քաղաքում Թուրքիայի ավիահարվածները թիրախավորել են քաղաքացիական անձանց և մի խումբ օտարերկրյա լրագրողների: Այս մասին գրում է Fox News-ը։
Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգային մարմինը հայտնել է, որ նախօրեին ավիահարվածի արդյունքում սպանվել է առնվազն 9 մարդ, այդ թվում 5 քաղաքացիական անձ։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, զոհերի մեջ են նաև օտարերկրյա լրագրողներ։
Քրդական ուժերի խոսնակն էլ հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 11-ի, և ավելի քան 74-ը վիրավորվել է, սակայն պարզ չէ, թե քանիսն են քաղաքացիական անձինք:
France 24-ը հաղորդել է, որ զոհվածների թվում է եղել առնվազն մեկ լրագրող, իսկ հարձակման հետևանքով վիրավորվել են նաև ֆրանսիացի երկու լրագրողներ: Ֆրանսիացի լրագրող Ստեֆանի Պերեսը Twitter-ում հայտարարել է, որ ինքը ավտոշարասյան մեջ է եղել քուրդ քաղաքացիական անձանց հետ, երբ ավիահարվածներ են հասցվել։
«Մեր թիմը լավ է, բայց որոշ գործընկերներ մահացած են», - գրել է նա ֆրանսերեն:
Hawar News-ը հաստատել է, որ իրենց լրագրողներից մեկը սպանվել է ավիահարվածի հետևանքով, մինչդեռ Սիրիայի հյուսիսային մամուլի գործակալությունը (NPA) հայտնել է իր լրագրողներից մեկը վիրավորների թվում էր:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիա ներխուժումը սկսել է հոկտեմբերի 9-ին՝ այն անվանելով «Խաղաղության ակունք»։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան ու Ֆրանսիան ևս կասեցնում են զենքի վաճառքը Թուրքիային
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
- Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հարևան երկրների համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան