Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի բացառում, որ Սիրիայի քրդաբնակ շրջանների ու իշխանությունների միջև ձեռքբերված համաձայնությանը կարող է միանալ նաև Իրանը։
Նա գրել է.
«Քրդական լրատվական աղբյուրները տարածել են Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանների «Ինքնավար վարչակարգի» պաշտոնական հայտարարությունն առ այն, որ կայացել է համաձայնություն այս կառույցի և Սիրիայի իշխանությունների միջև։
Այլ խոսքերով, Սիրիայի հյուսիսի քրդական ուժերը և պաշտոնական Դամասկոսը պայմանավորվել են, որպեսզի սիրիական բանակը մուտք գործի «Ինքնավար վարչակարգի» ենթակայության տակ գտնվող տարածք և վերահսկողություն հաստատի թուրք-սիրիական սահմանի այս հատվածի ողջ երկայնքով մեկ՝ օգնելու «Սիրիայի ժողովրդավար ուժեր» անվանումով հայտնի հիմնականում քրդական զորաջոկատներին դիմագրավել թուրքական ներխուժմանը։
Ուշագրավ է, որ հայտարարության մեջ խոսք է գնում նաև մինչ այժմ Թուրքիայի և նրան ենթակա զինյալների կողմից Սիրիայում բռնազավթված այլ տարածքների՝ այդ թվում նաև Աֆրինի, համատեղ ուժերով ազատագրման մասին։
Դե, ինչ՝ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ, և կարծում եմ՝ դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային, որովհետև ակնհայտ է, որ սիրիացի քրդերի և պաշտոնական Դամասկոսի այս կարևոր համաձայնությունը սատարելու են սիրիական թատերաբեմի երկու հզոր դերակատարներ՝ Ռուսաստանը և Իրանը»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ փորձության են ենթարկվում Սիրիայում գործողության ընթացքում
- Սիրիայում թուրքական ավիահարվածները թիրախավորել է լրագրողների ավտոշարասյունը. կան զոհեր
- Ֆրանսիան մտադիր է կանգնեցել թուրքական օպերացիան Սիրիայում
- Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը
- Էրդողանը պատասխանել է Սիրիա ներխուժումը «վատ գաղափար» անվանած Թրամփին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան