Տիգրան Խաչատրյանը կողմ է, որ հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները շարունակեն վճարվել եկամտահարկից
Կա տեսակետ, որ բնակարաների ձեռքբերման համար եկամտահարկից վճարելը պետք է լինի սոցիալական նշանակության։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով, այսօր այդ հնարավորությունից օգտվում են բոլորը՝ անկախ այն բանից, թե որ եկամտային խմբին է դասվում շահառուն։ Հիշեցրեց, որ արդեն սահմանափակումներ են կիրառվել ձեռք բերվող բնակարանի գնի ու հատուցվող գումարի մասով։
«Մյուս կարծիքի համաձայն էլ, եթե կառավարությունը պայմանականորեն ասած անսահմանափակ աջակցում է բնակչության բոլոր սոցիալական խմբերին, ապա պետական միջոցների օգտագործում է այնպիսի մարդկանց համար, ովքեր դասվում են բարձր վճարունակ խմբերին։ Այստեղ հարցն այն է, թե ինչ նպատակով է այդ արտոնությունը սահմանված եղել ի սկզբանե։ Արտոնության սահմանման ժամանակ հարցի սոցիալական ասպեկտը չէ, որ առաջինն է եղել, այլ այն, որ տնտեսությունը գտնվում էր անկման փուլում, անհրաժեշտ էր խթանել այն ոլորտները, որտեղ կարող էր ստեղծվել աշխատատեղեր։ Այդ ոլորտներից մեկն էլ շինարարությունն էր, որտեղ անկման ավելի բարձր ցուցանիշներ էին գրանցվել»,-ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանի կարծիքով, այս արտոնության կիրառումը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն փարատվել տնտեսական ակտիվության առնչությամբ եղած մտահոգությունները։
«Այնպես որ ես կարծում եմ, որ պետք է պահենք առկա գործիքակազմը՝ հասկանալով, որ դրա համար կառավարությունը վճարում է որոշակի գին, և դա պետբյուջեից վերադարձվող եկամտահարկի գումարներն են»,-ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի այն փոփոխությունը, որի համաձայն` հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները եկամտային հարկի գումարներից վճարվում են պետության կողմից։ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծով սահմանվում էր, որ «բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսները վճարվում են պետության կողմից` դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը»։
Փոփոխությունից մեկ տարի անց սահմանփակումներ մտցվեցին, քանի որ կառավարությունը պարզել էր՝ իրավական այդ հնարավորությունից ավելի շատ օգտվում է այն խավը, որը սոցիալական խնդիր չի կարգավորում, այլ հերթական անշարժ գույքն է ձեռք բերում:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Արամյան. Հանրային միջոցներն անսահմանափակ չեն
- ՊԵԿ. Հիփոթեքի համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտահարկի գումարներն աճում են
- Մարզերում երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում եկամտահարկը վերադարձնելու ԼՀԿ առաջարկը մերժվեց
- Մանե Թանդիլյանն առաջարկում է եկամտահարկի վերադարձը կիրառել նաև ոչ նորակառույց բնակարանների ձեռքբերման դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան