Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը
Եվրո-2020-ի ընտրական J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադոն։ 4-րդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը (Իսրայել):
Հիշեցնենք՝ Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում հոկտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ին։
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում է։ Թիմը հանգրվանել է «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17։15-ին (Երևանի ժամանակով՝ 18։15-ին), ֆինլանդական Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ Հայաստանի ընտրանու նախախաղային մարզումը:
Հոկտեմբերի 12-ին` Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կայացած ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Լիխտենշտեյնի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա