Հասարակություն 13:20 14/10/2019 Հայաստան

Կոռուպցիայի պոզն ու պոչը՝ «օջախում» և «ընտանիքում»

Ձեռագիր գովազդային վահանակը Երևան քաղաքում  քննարկման թեմա էր հոկտեմբերի 5-ից։ Սա ինչ է, «սոցիալական» գովա՞զդ  հարցադրումը պաշտոնական պատասխան չէր ստանում։

Դեռևս հոկտեմբերի 7-ին Panorama.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյո՞ք այդ գրությամբ գովազդային վահանակները սոցիալական գովազդ է, ո՞վ է վճարել հենց այս գովազդի համար, և ինչո՞ւմն է նրա անհրաժեշտությունը։

Դրանից հետո հանկարծ նույն ձեռագրով գրվածքը կրկնելու կոչ արեց ՀՀ վարչապետը, և մեզ նույնիսկ թվաց դա բարվոք պատասխան՝ այսինքն՝ քաղաքապետարանից զեկուցել են Փաշինյանին, որ լրատվամիջոցները ու սոցցանցերը հորթային հրճվանք չեն ապրում պրիմիտիվ  ու թանկ գովազդից, ուստի թեման ուղղակի տեղափոխվել է սոցիալական հարթակ։

Լավ, մտածեցինք, թող խաղան, ոչինչ։

Բայց բանը այդքան  առանց գին չէր, պարզվեց, ու խաղն էլ խաղ չէր, թե բա՝ «վերափոխման ռազմավարություն»։

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու համար կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ, այդ թվում տեղադրվելու են գովազդային վահանակներ: Panorama.am-ը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից տեղեկացավ, որ ռազմավարությունը ներկայացնող տարբեր միջոցառումների կազմակերպման համար տրամադրվել է 48 միլիոն 900 հազար դրամ: Միջոցառումներից են նաև Երևանում հայտնված «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է» գրությամբ գովազդային վահանակները: Մեկ անձից գնում տարբերակով գովազդային ծառայությունը պատվիրվել է «Անտարես» կազմակերպությանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցերին պատասխանեցին հոկտեմբերի 11-ին: Նշում են, որ ներկայացված գովազդային ուրվանկարները սոցիալական գովազդ չեն հանդիսանում:
Ինչը ավելի վատ է, իհարկե։

Ըստ պատասխանի՝ այդ գրությամբ պաստառները Երևանի քաղաքապետարան են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից:

Ասել կուզի՝ սրանք են վարչապետի ֆլոշմոբի միջնորդները։

Ըստ «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալների պաստառները տեղադրված են լինելու Տերյան-Թումանյան խաչմերուկում, Մաշտոցի պողոտա, Մաշտոց-Պուշկին 23, 27, Մաշտոց-Պուշկին 38, Աբովյան 1 հասցեներում 07.10.2019թ.-31.12.2019թ. ժամանակահատվածով:
Ըստ «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալների պաստառները տեղադրված են լինելու Աճառյան փ., /Էլդորադո խ/ս դիմաց/, Արշակունյաց պողոտա 100, Սարալանջի պողոտա 350 հասցեներում 05.10.2019թ.-04.04.2020թ. ժամանակահատվածով:
Ըստ «Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալների պաստառը տեղադրված է լինելու Ազատության պողոտա 3 հասցեում, 05.10.2019թ.-04.04.2019թ. ժամանակահատվածով:

Փորձեցինք այդ ընկերություններից պարզել, թե ո՞րն է այդ գովազդային վահանակների իմաստը, որքա՞ն գումար է ծախսվել:

«Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ներից ասացին, որ նման որևէ հարցի չեն պատասխանի, նման տեղեկատվություն չեն տրամադրում, միայն նշեցին, որ պատվեր է եղել, իսկ թե ում կողմից, չհայտնեցին:

Բայց արդեն կատվին էլ պարզ է, դժվար ասենք Թրամփը լիներ պատվիրատուն, իսկ ֆլեշմոբի կոչը ՀՀ-ի վարչապետը աներ։

«Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունից հայտնեցին, որ բոլոր գովազդների նման այս դեպքում էլ անցկացրել են բոլոր նախատեսված փուլերը, ստացել են քաղաքապետարանի հաստատումը, որպես սովորական գովազդ տեղադրել են:

«Պատվեր ենք ստացել ինչպես բոլոր գովազդների դեպքում, գաղափարը մերը չէ»,- նշեցին ընկերությունից:

Երևանի քաղաքապետարանից նաև հետաքրքրվել էինք, թե ինչպիսի՞ չափորոշիչներով են Երևան քաղաքում տեղադրվում գովազդային վահանակներ, որքա՞ն գումար է ստանում քաղաքապետարանը այդ գովազդներից։

«Արտաքին գովազդի համար տեղական տուրքի վճարները սահմանվում են՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, իսկ դրույքաչափերը սահմանվում են Երևան քաղաքի ավագանու 25.12.2018թ. N 42-Ն որոշմամբ»,- հայտնեցին քաղաքապետարանից:

Որոշակի պատասխան չեղավ, սակայն նկատենք, որ քաղաքը խեղդված է գովազդային վահանակների մեջ՝ 10 մետրը մեկ որևէ գովազդ է, շենքերը չեն երևում, օդ չկա։ Ու եթե դրան շատ չէինք անդրադառնում՝ ապա միայն պատճառով, որ հույս ունեինք, թե այդ գովազդների գումարներով գոնե ասենք կլուծվի քաղաքի աղբի հարցը, տրանսպորտը մի քիչ մաքուր կդառնա ու անխափան, կամ գոնե ծառ կտնկեն։ Բայց տնկել քաղաքում գովազդներ, որոնց համար վճարվում է միլիոններ՝ ընդամենը քաղաքացիներին «բացատրելու», թե Հայաստանն ու ժողովուրդը ինչ արժեք են՝ ...  դրա համար հատուկ տաղանդ էր պետք։ Ընդ որում՝ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ֆլեշմոբը նույնիսկ ֆեյսբուքում «չգնաց»։

Ինչ է մնում տակը։
Մնում է ինչ-ինչ միջնորդներին պարտադրած գովազդ, որի միակ «արժեքը» վարչապետի ձեռագիրն է։

Ու ինչ կապ ունեն Հայաստանն ու ժողովուրդը՝ արդեն լրիվ անհասկանալի է։

Բա էլ ոնց է լինում կոռուպցիան։ Էլ հո հատուկ պոզ ու պոչ չպիտի ունենա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}