Ոստիկաններն ուժ են գործադրել Բարսելոնայի օդանավակայանը շրջափակող ցուցարարների դեմ
Այսօր իրավապահները ուժ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են շրջափակել Բարսելոնայի օդանավակայանը: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Մարդիկ հավաքվել էին՝ բողոքելով տասներկու քաղաքական գործիչների պատժի դեմ, որոնք մասնակցել էին 2017-ին Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպմանը և անցկացմանը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր երկրից բաժանվելու օգտին:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուիգդեմոնի գործողությունները դեռ չեն ստացել վերջնական դատական գնահատական, բայց արդեն իսկ եվրոպական հրամանագիր է տրվել Բրյուսել տեղափոխված քաղաքական գործչի ձերբակալության համար:
Բացի «Էլ Պրատ» օդանավակայանից, ցուցարարները զանգվածաբար դուրս են եկել նաև Բարսելոնայի փողոցներ:
Նշվում է նաև գնացքների շարժի դադարեցման մասին, Ցուցարարները ժամանակ առ ժամանակ արգելափակում են տարբեր ճանապարհի հատվածներ ՝ առաջացնելով խառնաշփոթ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում