Խամենեին ասել է, որ Իրանի դեմ պատերազմ սկսողը կզղջա
Ցանկացածը, ով պատերազմ կսկսի Իրանի դեմ, կզղջա դրա համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի մի քանի նավթային գործարան հարձակումների էին ենթարկվել։ Եմենցի հուսիթ ապստամբները, որոնց դեմ կռվում է Սաուդյան Արաբիայի ղեկավարած արաբական կոալիցիան, հայտարարել են, որ գրոհը կազմակերպել են իրենք՝ անօդաչուների օգնությամբ։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Եմենից հարձակման որևէ ապացույց չկա, և հարձակման համար մեղադրել է Իրանին։ Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան ևս կարծում է, որ գրոհներին մասնակից է Թեհրանը։ Իրանը հերքում է մեղադրանքները։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել էր, որ Էր-Ռիադը որոշում կընդունի նավթային օբյեկտների վրա հարձակման պատասխան քայլերի մասին, երբ կհաստատվի հրթիռների և անօդաչուների արձակման ճշգրիտ տեղը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանն անսպասելի զորավարժություն է սկսել թուրք-իրանական սահմանին
- Թրամփը հայտարարել է Իրանի նախագահ Ռոհանիի հետ հանդիպելու հնարավորության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում