Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը 3 հազար Է. Նաղդալյան
«Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի ներխուժման հետևանքով տեղի ունեցող զարգացումներին։
Նա նշեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացոիցչությունը մշտական կապի մեջ են Ղամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ. «Մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել հյուսիսային շրջաններից, աջակցել այս գործում։ Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչությունից՝ տեղում մեր հայրենակիցների իրավիճակի վերաբերյալ և ընդհանրապես՝ տեղում հումանիտար իրադրության վերաբերյալ»։
Նաղդալյանի խոսքով, ըստ տեղեկությունների, Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է 3 հազար մարդ, որոնք հիմնականում կենտրոնացած են Ղամիշլիի և Մալիքիայի բնակավայրերում։
«Առ այսօր այս բնակավայրերի մոտակայքում ռազմական բախումներ չկան։ Ներկա դրությամբ դրված չէ նաև այս երկու շրջաններից հայերի արտակարգ տեղափոխման հարցը, ինչի վերաբերյալ առաջարկությունները բավականին հնչում են տարբեր օղակներից»,- հավելեց խոսնակը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին պաշտոնապես հայտարարեց Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն սկսելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ խոսնակ. «Եթե սիրիացի փախստականները չմնան Թուրքիայում, ապա ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսավորումը»
- Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ փորձության են ենթարկվում Սիրիայում գործողության ընթացքում
- Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ
- Սիրիայում թուրքական ավիահարվածները թիրախավորել է լրագրողների ավտոշարասյունը. կան զոհեր
- Ֆրանսիան մտադիր է կանգնեցել թուրքական օպերացիան Սիրիայում
- Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները Սիրիայում
- «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարան
- «Ադրբեջանական իսլամ արմատականները Սիրիայում կռվում են նաև հայ բնակչության դեմ»
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Թուրքիան առաջին կորուստն է ունեցել Սիրիայում
- Էրդողանը սպառնում է Եվրոպային միգրանտներով՝ Սիրիայում գործողությունը «ներխուժում» անվանելու դեպքում
- Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
- Թուրքական բանակը վերահսկում է սիրիական յոթ բնակավայրերը
- Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է. Զարեհ Սինանյան
- ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում