Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել են գերատեսչության և մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում